Զավեշտալի դեպք պարգևատրման արարողության ժամանակ. Ադրբեջանի հիմնի փոխարեն հնչում է ՀՀ օրհներգը


03:19 , 18 ապրիլ, 2015

Ապրիլի 17-ին Սերբիայի Նովի-սադ քաղաքում մեկնարկած Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնության մրցումային առաջին օրը մեր մարզիկներից չորսն արժանացան մեդալի. Պատանիներից Դանիել Գաբրիելյանը (60կգ) և երիտասարդներից Արման Նիազյանը (48կգ) արժանացան բրոնզե մեդալների, իսկ Վոլոդյա Սարգսյանը (62 կգ) և Միշա Նազարյանը (82կգ) հասան եզրափակիչ, սակայն գրավեցին երկրորդ տեղն ու արժանացան արծաթե պարգևների: Պարգևատրման արարողության ընթացքում մի զավեշտալի դեպք արձանագրվեց: Երիտասարդների 62 կգ քաշային կարգում ի պատիվ հաղթող Քամրան Ասքարովի Ադրբեջանի հիմնի փոխարեն հնչեց Հայաստանի պետական օրհներգը: Թյուրիմացությունը շտկվեց րոպեներ անց: Մեր մյուս մարզիկները մրցագորգ դուրս կգան ապրիլի 18-ին և 19-ին:

Հայաստանի Սամբոյի Ֆեդերացիա