Թուրքիան սկսել է շատ վտանգավոր խաղ խաղալ՝ փորձելով Հայոց ցեղասպանության հարցը տեղափոխել կրոնական ու ազգային դաշտ


23:42 , 17 ապրիլ, 2015

Թուրքիան աննախադեպ ճնշման տակ սկսել է շատ վտանգավոր խաղ խաղալ՝ փորձելով Հայոց ցեղասպանության հարցը տեղափոխել կրոնական ու ազգային դաշտ։ Դավութօղլուն այսօր հայտարարել է, որ Եվրոպան կրոնական ու ազգային խմբի դեմ ատելություն սերմանող հայտարարություններ է անում.
«Եթե Եվրոպան ցանկանում է պահել իր բազմամշակույթ, բազմակրոն կառուցվածքը, ապա չպետք է որևէ կրոնական կամ ազգային խմբի դեմ ատելություն սերմանող հայտարարություններ անի»։
Էն բոլոր հաթաթաներից դուրս, կարծում եմ, սա վտանգավոր միտում է։