Վրաստանը Հայոց ցեղասպանությունը կճանաչի Թուրքիայից հետո միայն


14:38 , 17 ապրիլ, 2015

Աշխարհի գրեթե բոլոր երկրներից կարելի է սպասել և ակնկալել Ցեղասպանության ճանաչում և դատապարտում՝ բացի հարևան Վրաստանից: Վրաստանը չափազանց շատ է սերտաճել Թուրքիային և Ադրբեջանին: Տնտեսական, հատկապես էներգետիկ ոլորտում Թուրքիայի ազդեցությունն ահռելի է և մի օր դառնալու է քաղաքական գործոն: Սա կոնկրետ վտանգ է Վրաստանի համար և ոչ միայն: Վրաստանն, իրավիճակային քաղաքականություն վարելով, կամա թե ակամա նպաստում է Թուրքիայի երազած «Մեծ Թուրանի» իրագործմանը: Եվ բոլորովին պատահական չէ, երբ շատերը նշում են, որ Վրաստանը Հայոց ցեղասպանությունը կճանաչի Թուրքիայից հետո միայն: