«Դա ընդհանրապես աբսուրդ է». Ժաննա Բուտուլյանը` իրեն անտաղանդ անվանողին


14:04 , 17 ապրիլ, 2015

Esem.am-ը գրում է.

Սերիալային դերասանուհի Ժաննա Բուտուլյանի խոսեցինք վերջերս համացանցում հայտնված՝ «Հայկական հեռուստատեսության 10ամենաանտաղանդ ու վատ դերասանները»

 վերտառությամբ «նյութի» մասին, որում ընդգրկված էր նաև Ժաննան:

ESem.am հետ զրույցում հոգեբան, սերիալային դերասանուհի Ժաննան նշեց, որ նյութը թեթև ժպիտ է առաջացրել իր մոտ: «Առհասարակ նման նյութերին, որակումներին, հոդվածներին ու անտրամաբանական մեկնաբանությունների հեղինակներին չափազանց անլուրջ եմ վերաբերվում»,- շեշտեց նա:

Ըստ Ժաննայի՝  տպավորություն է, թե նման տասնյակները հինգ րոպեում են կազմվում, և ով գալիս է գրողի մտքին, նրան էլ ներառում է:

Ժաննային մտահոգում են հատկապես մի քանի հարցեր: «Առաջին՝ ո՞վ է հեղինակը, արդյոք կապ ունի՞ թատերական արվեստի հետ, քննադա՞տ է, ռեժիսո՞ր կամ գոնե դերասա՞ն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ