Արդյոք հնարավո՞ր է Հայաստանում ավտոմեքենա վարել այլ երկրի տարբերանշանով


11:24 , 17 ապրիլ, 2015

Բազմաթիվ քաղաքացիներ հարցնում են, թե արդյոք հնարավո՞ր է Հայաստանում ավտոմեքենա վարել այլ երկրի տարբերանշանով: 

Տեղեկացնում ենք, որ Հայաստանում այլ երկրի տարբերանշանով իրավունք ունեն ավտոմեքենա վարել միայն միջազգային երթևեկության մեջ գտնվող տրանսպորտային միջոցները, իսկ մնացած դեպքերում այլ երկրի տարբերանշանով տրանսպորտային միջոց Հայաստանում իրավունք չունի երթևեկելու: Բոլոր նման դեպքերում նախատեսվում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով: