22:22 , 16 ապրիլ, 2015
Թուրքիային զայրացրել է Դանիայում տեղադրվելիք Հայոց ցեղասպանությունը հիշատակող քանդակը: Քանդակը կտեղադրվի Կոպենհագենի կենտրոնում՝ ամենահայտնի հրապարակներից մեկում: «The DREAM» (Երազանք) կոչվող ինը մետր բարձրությամբ քանդակը մայիսին 10 օրով տեղադրվելու է Kultorvet հրապարակում՝ խորհրդանշելու այն հարյուր տարին, որ անցել է Օսմանյան Կայսրության կողմից 1,5 միլիոն հայերին դաժանորեն սպանելու օրվանից: