Հայաստանը 134-րդն է զանգվածային հաղորդակցության միջոցների ազատության ցուցակում


14:18 , 16 ապրիլ, 2015

Freedom House-ն անցած տարի կատարել էր հետազոտություն, որը վերաբերում էր զանգվածային հաղորդակցության միջոցների ազատությանը տարբեր երկրներում (Freedom of the press):

Դե մի երկու բառով ասեմ, թե ինչ է այն իրենից ներկայացնում. Freedom House կազմակերպությունը գնահատում է խոսքի ազատության շրջանակներում թողարկված նյութերն ամբողջ աշխարհում 1980 թվականից:

Մի խոսքով, բավականին հետաքրքիր վիճակագրություն է ստացվել:
Եվ ասյպես առաջին հորիզոնականում հոլանդացիներն են (դեհ, Հոլանդիայում ոչ միայն խոսքն է ազատ...).
1.Նիդերլանդներ
2.Նորվեգիա
3.Շվեդիա

Հայաստանը, ըստ Freedom House-ի, 134-ն է` ընդ որում Թուրքիայից առաջ ենք 4 (138) հորիզոնականով, իսկ Ադրբեջանից՝ 49 հորիզոնականով (183):