Եթե Թուրքիան ընդունի իր իրականացրած ցեղասպանության փաստը, բայց մենք պատրաստ չլինենք դա մարսելուն, դրան տեր կանգնելուն, ապա այդ դեպքում Թուրքիան միայն կշահի:
Իսկ թե մյուսներն ինչ կանեն, դա լոկ սև սրտին մխիթարանք է՝ ոչ ավել:
Իսկ մենք այսօր պատրաստ ե՞նք դրան:
Պատրաստ ե՞նք պահանջատեր լինելուն:
Պատրաստ ե՞նք ետ ստացած/վերցրած հողերը վերաբնակեցնելուն:
Պատրաստ ե՞նք ետ ստացած նյութական միջոցներն ի շահ հայության ներդնելուն:
Պատրաստ ե՞նք սահմանները բացելուն և թուրքերի, քրդերի և մնացյալի հետ համատեղ ապրելուն:
Եթե ոչ, ապա ավելի լավ է չճանաչեն: