23:34 , 15 ապրիլ, 2015
Եվրոխորհրդարանն ընդունեց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը. Էրդողանին դահլիճում «մաֆիոզի» անվանեցին: Իտալիայի ներկայացուցիչ Բորգեզիո Մարիոն իր ելույթի ընթացքում խիստ վրդովվեց՝ խոսելով Էրդողանի՝ Հռոմի պապի հասցեին հնչեցրած մեղադրանքների մասին. «Այսպես, մաֆիոզի պես խոսելով էլ ուզում է մուտք գործել ԵՄ: Այդ պահվածքով Թուրքիան չի կարող մուտք գործել Եվրամիություն»: Այս հայտարարությանը հաջորդեցին Եվրոխորհրդարանի անդամների ծափահարությունները: