Ադրբեջանական աղբյուրները հայտնում են Աղդամի հատվածում գրանցված մարտական կորստի մասին


21:48 , 15 ապրիլ, 2015

Razm.info-ն գրում է.

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 1991-ին ծնված և Բիլյասուվարի շրջանից պայմանագրային զինծառայության զորակոչված ենթասպա Շահմուրադ Ալիզադեն սպանվել է՝ նախնական տեղեկություններով մարտական պայմաններում՝ առաջնագծի Աղդամի հատվածում։

Այս մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել սոցիալական ցանցերից։ Համաձայն այդ աղբյուրների, դեպքը գրանցվել է ոչ ուշ, քան ապրիլի 14-ին։ Պաշտոնական աղբյուրներն այս տեղեկությունն առայժմ որևէ կերպ չեն մեկնաբանել։

Նշենք, որ սա Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում 2015-ի ապրիլին գրանցված մահվան ելքով 5-րդ դեպքն է, որի մասին հայտնի է դարձել։