Այսօր հիվանդանոցում այցելեցի Սոս Սարգսյանին, բժիշկներն ասացին, որ նրա առողջական վիճակն այսօր ավելի լավ է


16:09 , 24 հոկտեմբեր, 2012

Հարգելի բարեկամներ,

Այսօր մեր ժողովրդի մեծագույն զավակներից մեկի՝ Սոս Սարգսյանի ծննդյան օրն է: Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր այցելել եմ հիվանդանոց՝ մեծանուն դերասանին: Ուրախությամբ ասեմ, որ նա ուներ բավականին բարձր տրամադրություն: Բժիշկներն ինձ տեղեկացրին, որ վարպետի առողջական վիճակն այսօր ավելի լավ է… Ծնունդդ շնորհավոր, սիրելի վարպետ: