Քիմի համար կատարած «Հորովել»-ի տեսանյութը ես ինքս եմ ջնջել


20:50 , 15 ապրիլ, 2015

Սիրելի ժողովուրդ, ուզում եմ տեղեկացնել, որ երեկ իմ կողմից տեղադրված տեսանյութը, որտեղ երևում էր մի փոքր հատված իմ և Քարդաշյանների հանդիպումից, արգելափակվել է իմ կողմից: Պատճառն այն է, որ ձեռք է բերվել համատեղ պայմանավորվածություն իմ և Քարդաշյանների աշխատակազմի կողմից՝ տեսանյութը և reality show-ի համար նկարահանված ֆիլմը տեղադրել զուգահեռ: Ֆիլմում տեղ է գտնելու այդ հանդիպումը: Այնպես որ չզարմանաք, որ տեսանյութն այլևս չկա: 
Այն կլինի հունիս ամսին։