Սոս Արտաշեսի Սարգսյան (1929 թ. Հոկտեմբերի 24, Ստեփանավան), հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ:
Ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում: 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի պետական թատրոնում` որպես դերասան: 1954թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1954-1991թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասան: 1991թ. հիմնադրել է «Համազգային» թատրոնը: 1997-2006թթ. Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտորն է, 2006-ից` ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը: 2009թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ: Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են` «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում և ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում: Ռուսաստանցի բեմադրիչների նկարահանած ֆիլմերում առավել հայտնի են իր խաղացած Գիբարյանի (Տարկովսկու «Սոլյարիս»), թափառիկ արտիստի (Վ. Բորտկոյի «Առանց ընտանիքի»), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա. Պռոշկինի «Միխայլո Լոմոնոսով») դերերը:
Ֆիլմագրություն
1961 - Լուսաբացից առաջ` Եգոր
1961 - Ճանապարհ` Դայան
1964 - Քահանայի ուխտը` քահանա
1968 - Ստեղ մարդ էր ապրում` Մուրադ
1969 - Գարունա, ձյունա արել` Կոմիտաս
1970 - Լենինն ու Ալին` Ալի
1972 - Սոլյարիս` Գիբարյան
1973 - Քաոս` Սմբատ Ալիմյան
1973 - Ժայռը` Հայրապետ
1973 - Խաղողի վազը` Վարդան
1974 - Պինդ քարը` Սեվոյան
1975 - Իմ սիրտը լեռներում է` Բեն Ալեքսանդր
1975 - Էս կանաչ կարմիր աշխարհը
1975 - Ձեռք կբերես մարտադաշտում` Ապրեսյան
1976 - Եվ ապա դու ետ կգաս` Բաբայան
1976 - Ծնունդ` Մուրզա
1978 - Հույսի աստղը` Մովսես
1978 - Հետաքննիչ հանձնաժղովը` Մադոյան Սարգիս
1979 - Կապույտ առյուծ` ոսկերիչ
1979 - Մահ ձիու վրա` Գայի հայրը
1979 - Կյանքի լավագույն օրերը
1980 - Յոթ սարերի ետևում` Հովսեփ
1984 - Առանց ընտանիքի` Վիտալիս (Կառլո Բալզանի)
1986 - Միխայլո Լոմոնոսով` Ֆեոֆան Պրոկոպովիչ
1986 - Մեկկոտոշավոր կովի նշանի տակ` Տոբի
1987 - Խաչմերուկի դեղատունը` Ադամյան
1987 - Քառյակ` Պետրոս
1988 - Համբարձում` Գալուստ
1988 - Ոճրագործի ընտանիքը (հեռուստաբեմադրություն)
1989 - Ամեն ինչ կրկնվելու է` Սահակ Խորենովիչ
1991 - Ձայն անապատում` բեմադրիչ
1992 - Որտե՞ղ էիր, մարդ Աստծո` բժիշկ Ստեփան Եսայան (զառամյալ տարիքում)
1997 - Հարսնացուն Ջերմուկից` ինքը
2001 - Ուրախ ավտոբուս` քահանա
2001 - Լռության սիմֆոնիա
2006 - Տերևաթափի բլյուզ` Արմեն Սահակովիչ
2006 - Փարոս