Քլինթոնը Ռուսատանում ու Հայաստանում շանս չէր ունենա


07:27 , 15 ապրիլ, 2015

Bloomberg View-ն, անդրադառնալով Հիլարի Քլինթոնի նախագահական հայտին ու նրա տեսահոլովակին, նկատում է, որ ամերիկացի այս գործիչը Ռուսաստանում արդեն իսկ պարտված կլիներ, որովհետև Պուտինի հայրենիքում օրենքով արգելված է ոչ տրադիցիոն սեռական հարաբերությունների քարոզչությունը: Ըստ այդմ, Քլինթոնը կհանվեր մրցապայքարից, որովհետև տեսահոլովակում մի տղա ցանկություն է հայտնում ամուսնանալ մեկ այլ տղայի հետ: Հայաստանի օրենդրությունը նման արգելք, թերևս, չունի, սակայն Քլինթոնը Հայաստանում հաղթելու որևէ շանս չէր ունենա, որովհետև նույնիսկ ամենաազատական մտածողության տեր մարդիկ կտրականապես դեմ են միասեռականների ամուսնությանն ու դրա օրինականացմանը: Փորձագետները, սակայն, ենթադրում են, որ այդ հարցն առաջնայիններից մեկն է լինելու ԱՄՆ նախագահական առաջիկա ընտրարշավում: