Նա ևս ուզում է ԱՄՆ նախագահ դառնալ


01:54 , 15 ապրիլ, 2015

Հիլարի Քլինթոնի նախագահական հայտից ընդամենը մեկ օր անց իր նույնաբնույթ հավակնության մասին հայտարարեց հանրապետական 43-ամյա սենատոր Մարկո Ռուբիոն: Շատերը սա պատահականություն չեն համարում, որովհետև Ռուբիոն հանդես է գալիս «Նոր ամերիկյան դար կարգախոսով» ու դրանով հակադրվում է թե իր կուսակից Ջեբ Բուշերին ու թե դեմոկրատ Հիլարի Քլիթոնին: Մասնավորապես Քլինթոնին նա համարում է «երեկվա օրվա լիդեր»:
Կուսակցական փրայմերիզում շատերը կանխատեսում են Բուշի հաղթանակը, սակայն չեն բացառում նաև Ռուբիոյի հաջողությունը: Նվազագույնը նրան համարում են հեռանկարային ու խոստումնալից գործիչ: Կուբացի էմիգրանտների որդին խիստ քննադատության է ենթարկում ԱՄՆ գործող նախագահի իրանական քաղաքականությունը, Կուբայի հետ մերձենալու փորձերը, խիստ որակումներ է տալիս Մոսկվայի ուկրաինական քաղաքականությանը: