ՇՏԱՊ. Զինծառայողի սպանության գործով կա ձերբակալված


13:11 , 6 մարտ, 2012

Փետրվարի 29-ին, ժամը 9.30-ից 10.00-ի սահմաններում, ԼՂՀ  N զորամասի ժամկետային զինծառայող, 19-ամյա Տիգրան Վարյանի մահվան փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով կա ձերբակալված: ՀՀ ՊՆ քննչական ծառայության հաղորդմամբ`  մարտի 3-ին ՀՀ Քր.Օ.ր  375 հոդվածի 1-ին մասով, այն է` իշխանության չարաշահում, իշխանազանցություն կամ իշխանություն անգործություն, նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է հենակետի ավագ, լեյտենանտ Հովհաննես Աշոտի Հակոբյանը: