17:43 , 14 ապրիլ, 2015Որոշ մարդիկ հակված են քննադատելու ժամանակակից բարքերն ու իդեալականացնելու անցյալը։ Ձեզ ենք ներկայացնում միանգամայն հաստատված փաստեր մարդկության անցյալից, որոնք հիմք կտան ձեզ կասկածելու, որ մեր անցյալն ավելի մարդասիրական էր ու բարձր բարոյական հիմքի վրա էր կանգնած։ Անցյալում լայնորեն կիրառված պատիժները սարսուռ են առաջացնում ցանկացած նորմալ մարդու մոտ։ Ահա դրանցից մի քանիսը.

Հին Հռոմում հանրապետության տարիներին եղբայրն օրինական իրավունք ուներ սեքսի միջոցով պատժելու հարազատ քրոջը չենթարկվելու համար։

Ասիայի մեծ մասում շուրջ 2000 տարի շարունակ կիրառվում էր bastinando կոչվող պատիժը, որն իրենից ներկայացնում էր մարդու ոտնաթաթերի տակ հասցվող հարվածներ փայտերով։

Միջնադարյան Եվրոպայում լայնորեն տարածված էր գլխատման միջոցով պատժելու պրակտիկան։ Երբեմն պետք էր լինում մի քանի հարված հասցնել, որպեսզի գլուխն առանձնանար մարմնից, և այդ դեպքերում մահապատիժը նաև խիստ տանջալից էր դառնում։

Դարեր շարունակ ճիպոտներով պատիժը բավականին տարածված էր աշխարհում։ Մեծ Բրիտանիայում այս պատիժը գործածվում էր դպրոցներում, ինչպես նաև սահմանված էր աննշան հանցագործությունների համար։ Այս պրակտիկան վերացվեց միայն 1948 թվականին։

Միջնադարյան Անգլիայում օրենքը սահմանում էր, որ թունավորողներին պետք է ողջ-ողջ եփել։

Սա կարող է բարբարոսություն թվալ, բայց շիկացած երկաթով մարդկանց խարանումը շատ տարածված ու սովորական երևույթ էր միջնադարում։

Երկրորդ աշխարհամարտի տարիներին ճապոնացիների դեմ տարվող քարոզչությունն այնքան հզոր էր, որ ամերիկացի բազմաթիվ զինվորներ իրենց մոտ պահպանում էին սպանված ճապոնացիների մարմնի մասեր որպես հուշանվերներ։

Բուլղարիայի բնակչությունը պետք է իմանա, որ 970-1050 թվականներին իրենց երկիրը մտնում էր Բյուզանդական կայսրության կազմի մեջ։ Բյուզանդիայի Վասիլ կայսրն ըստ երևույթին ատում էր բուլղարացիներին, քանի որ երբ նա գերեց այդ երկրի 15000 բնակիչների, նա հրամայեց, որպեսզի իր զինվորները կուրացնեն ամեն 100 հոգուց 99-ին ու տուն ուղարկեն նրանց։

16-րդ դարի Ֆրանսիայում և Գերմանիայում պատժելու ձևերից էր մարդկանց անիվի վրա կապելը, ինչից հետո դահիճը սկսում էր երկաթյա ձողով կամ էլ մուրճով կոտրել խեղճի ձեռքերն ու ոտքերը մի քանի տեղերում։ Ռուսաստանում այս պատիժը հայտնի է եղել 17-րդ դարից, իսկ առավել հաճախ այն կիրառել է Պետրոս 1-ինը և ամրագրել է այն զինվորական կանոնադրությունում։ Այս զարհուրելի պատիժն արգելվեց Ռուսաստանում միայն 19-րդ դարի վերջում։

Լոբոտոմիան նեյրոխիրուրգիական վիրահատություն է, որի ժամանակ ուղեղի մի կիսագունդը կտրում-առանձնացնում են ուղեղի մյուս շրջաններից։ ԱՄՆ-ում սա դիտարկվում էր կամ որպես բուժման ինչ-որ յուրահատուկ ձև կամ էլ որպես պատիժ՝ տնային աշխատանքներով զբաղվել հրաժարվող կանանց համար։

Այրումը մարդկանց սպանության շատ հին ձև է։ 1401 թվականին Անգլիայում օրենքը նախատեսում էր այս պատիժը հերետիկոսության համար։ 16-րդ դարում Անգլիայում գրեթե 300 բողոքականների սպանեցին այս կերպ, իսկ Շոտլանդիայում ու Ֆրանսիայում այս կերպ պայքարում էին «վհուկների» դեմ։ 18-րդ դարում Անգլիայում կանանց այրում էին նաև ամուսինների սպանության համար։

Ացտեկներն օգտագործում էին կակտուսների փշերը՝ չար երեխաներին պատժելու համար և մտցնում էին դրանք նրանց մաշկի տակ։

Ացտեկների հասարակությունում երեխաներին նաև հետևյալ կերպ էին պատժում. նրանց կանգնեցնում էին խարույկի մոտ, որի մեջ չիլի պղպղեղներ էին նետում ու ստիպում էին երեխաներին շնչել այդ կծու ծուխը։
16-րդ դարում հոլանդական նավատորմում նոր պատիժ հորինեցին, որի ժամանակ մեղավորին պարաններով կապկպում էին ու, ծովը գցելով, քարշ էին տալիս նավի տակով։ Եթե անգամ մարդը չէր մահանում ջրահեղձությունից, ապա նավի տակի փայտերին կպած խեցիները քերթում էին նրա կաշին։

Նավի տակի փայտերի միջոցով մարդուն անցկացնում էին նավի մի կողմից մյուսը և այդ ամենը՝ ջրի տակ։ Որպես կանոն, այս պատիժը մահացու հետևանք էր ունենում զոհի համար, քանի որ այս պրոցեդուրան կրկնում էին 2-3 անգամ՝ կախված մեղավորության աստիճանից։
Հին Հռոմում գործում էին այսպես կոչված «12 աղյուսակների օրենքները», համաձայն որոնց՝ պարտատերերն իրավունք ունեին անդամահատել իրենց պարտք մարդկանց, եթե վերջիններս չէին հասցնում պարտքը մարել պայմանավորված ժամկետներում։ «Ու եթե պարտատերը կտրի ավել կամ էլ պակաս, ապա թող դա չմեղսագրվի նրան», – սառնասրտորեն մանրամասնում էր օրենքը։