Աշխարհի ամենաարագ մահացող քաղաքների շարքում է նաև Երևանը


11:42 , 24 հոկտեմբեր, 2012

Աշխարհի ամենաարագ մահացող 28 քաղաքների ցանկում Հայաստանի մայրաքաղաք Երևանը զբաղեցրել է 24-րդ հորիզոնականը: Ցուցակի 28 երկրներից 11-ը ռուսական քաղաքներ են, այդ թվում՝ Սանկտ-Պետերբուրգը, 5-ը՝ ուկրաինական, 3-ը՝ իտալական, երկուսը՝ հարավկորեական մեգապոլիսներ և մեկական քաղաքներ Հունգարիայում, Վրաստանում, Լիբերիայում, Ռումինիայում, Չեխիայում Հայաստանում և Կուբայում:

Քաղաքների վարկանիշը կազմելու համար վերցվել են ավելի քան 750 հազար բնակիչ ունեցող քաղաքների 1990-2010 թվականների տվյալները: Բացի այդ՝ օգտագործվել է այդ քաղաքների բնակչության թվի կանխատեսումը 2025 թվականի համար: Ըստ այդմ՝ աշխարհի ամենաարագ մահացող քաղաքը ռուսական Նիժնի Նովգորոդն է, որը 2025 թվականին կկորցնի 1990 թվականին ունեցած իր բնակչության 12 տոկոսը:
Աշխարհի ամենաարագ բարգավաճող 30 քաղաքների վարկանիշում ռուսական քաղաքներից հայտնվել է միայն Մոսկվան:

Այս ցուցակը կազմվել է ՄԱԿ-ի քաղաքների վիճակի մասին զեկույցի հիման վրա: