Ուկրաինացիներն ու լեհերը համարյա նույն կարգի թշնամանք ունեն իրար հանդեպ, ինչպես մենք ու թուրքերը


03:50 , 14 ապրիլ, 2015

Վերջին երկու տարում երևի մի տասը անգամ գրել եմ, որ Լեհաստանն անհամբեր սպասում է, մինչև Ուկրաինան Ռուսաստանից լրիվ հեռանա, որպեսզի Սովետի կողմից Ուկրաինային նվիրած լեհական տարածքները ետ վերցնի։ 
Այն, ինչ հիմա տեղի է ունենում այդ երկու երկրների հարաբերություններում, դեռ որ ծաղիկներն էլ չեն, այլ բողբոջներն են, որոնք կծաղկեն, և հետո էլ պտուղները կսկսեն երևալ։ Ուկրաինացիներն ու լեհերը համարյա նույն կարգի թշնամանք ունեն իրար հանդեպ, ինչպես մենք ու թուրքերը։ Հազար տարի էլ անցնի, լեհերը չեն ների ուկրաինական ազգայնամոլների արարքները Հայրենական պատերազմի տարիներն։