Հռոմի պապի վերջին հայտարարությունները կարծես ավելի շատ անհանգստացնում են Ադրբեջանին


03:24 , 14 ապրիլ, 2015

Հռոմի պապի վերջին հայտարարությունները կարծես ավելի շատ անհանգստացնում են Ադրբեջանին: Հիմա էլ հարևան երկրի ԶԼՄ-ներն ու տարբեր մասշտաբի գործիչները սկսում են խոսել այն մասին, որ Հեյդար Ալիևի ֆոնդի` Վատիկանին նվիրաբերված գումարներն իզուր են ծախսվել: Բայց դե մի հռետորական հարց է առաջանում` Վատիկանն էնքան հարուստ է, որ կարող է առնել ամբողջ Ադրբեջանի տարածքն իր բազմաթիվ փողատեր չինովնիկներով: Հետաքրքիր է, որ իբր բարեգործական ակցիաներով փորձում էին ազդել Պապի վրա: