23:37 , 13 ապրիլ, 2015
Վերջերս «Սուր անկյունով» տեսա դպրոցիս մասին նյութ: Բնականաբար, դպրոցն էլ, տնօրենն էլ ներկայացված էին վատ տեսանկյունից: Մի պարզ օրինակ. իբրև թե վերանորոգումից հետո վաճառվել են հին պատուհանները: Ինձ համար՝ որպես այդ դպրոցում սովորած ու աշխատակազմին ծանոթ մարդ, առնվազն ծիծաղելի թվաց ասվածը, մանավանդ որ մեր թաղամասում գոյություն չունեցող շենքի բնակչի անունից էր բողոք-նամակ գնացել հաղորդմանը:
Կուզեմ իմանաք, որ թիվ 197 հիմնական դպրոցը գոնե Նոր Նորքի ամենալավ դպրոցն է: Միգուցե դժվարությամբ հավատաք, բայց այդպես է: Շատ բարոյական անձ է նաև տնօրենը, որը ջանք չի խնայել դպրոցը ոտքի կանգնեցնելու համար: Շատ վատ վիճակում գտնվող դպրոցը հիմա անճանաչելիորեն փոխվել, դարձել է աշակերտին գրավող կառույց: Էլ չասեմ ուսուցչական կազմի բարեխիղճ աշխատանքի մասին:
Ցավում եմ, որ երբեմն լավ գործը չի գնահատվում, ավելին՝ դեռ մի բան էլ անձն է զրպարտության ենթարկվում: Ի՞նչ ասեմ. սա էլ կանցնի, ոչինչ: