Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Շամքիրի զորամաս այցելության շրջանակներում ծեծի է ենթարկել շրջանի ղեկավարին


20:07 , 13 ապրիլ, 2015

Տեղեկություններ կան, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երեք օր առաջ Շամքիրի զորամաս այցելության շրջանակներում ծեծի է ենթարկել Շամքիրի շրջանի ղեկավար Ալիփաշա Մամեդովին: Խնդիրը նրանում է, որ զորամասին պատկանող տարածքում կաֆե էր գործում, իսկ Հասանովը պահանջել էր Մամեդովից քանդել այդ օբյեկտը, սակայն վերջինս չէր կատարել կարգադրությունը: Զայրացած Հասանովը մեկ-երկու անգամ հարվածել է շրջանի ղեկավարին, վերջինս փախուստի է դիմել: