Աշխարհի 7 ամենայուրօրինակ երեխաները (Photo)


18:35 , 13 ապրիլ, 2015

1. Լիզի Քլարք (Lizzy Clark)

Լիզին արդարացիորեն ճանաչվել է մոլորակի ամենաչար երեխան։ Անհնար է թվարկել այն ամենը, ինչ հասցրել է անել Լիզին մանկության տարիներին։ Նրա ամենասարսափելի «չարաճճիությունները» գրանցել են 1995 թվականին.
– Դանակով քերծել է «Լվացեք ինձ» մակագրությունը ծնողների կողմից նոր գնված կադիլակի վրա։
– Մայրիկի պայուսակից հանած 5 հատ 100 դոլարանոց թղթադրամներից մոմ է պատրաստել ու վառել։
– 167 միջքաղաքային զանգ է իրականացրել Սպիտակ տուն՝ պահանջելով հեռախոսի մոտ կանչել Բիլ Քլինթոնի դստերը։
– Հրշեջների ճկախողովակով (շլանգ) ծնողների սենյակ հարյուրավոր լիտր ջուր է լցրել։
– Պայթեցրել է տան զուգարանը՝ դրա մեջ մեծ քանակությամբ հրավառության պայթուցիկներ լցնելով։
– Ոչնչացրել է մայրիկի սիրելի օրխիդեաները կրակայրիչի գազով։
– Մկրատով կտրել է շան պոչը։
– Կուրացրել է երկու կատուների։
– Հարցազրույցի համար իրենց տուն այցելած լրագրողի գրպանի մեջ թաքուն խաղալիք արջուկ է դրել, իսկ հետո սկսել ճչալ, որ լրագրողը ցանկանում էր գողանալ այն։
Լիզիի ծնողները խոստովանել էին, որ ի զորու չեն եղել պատժել իրենց աղջկան, քանի որ նա շատ փոքր էր (8 տարեկան)։ Հավանաբար նրանք շատ ուշ հասկացան, որ հետո դա անելն անհնար կլինի։

2. Լու Հաո (Lu Hao)

Չինացի այս երեխան աշխարհի ամենագեր երեխան է։ Երբ Լուն նոր էր ծնվել, նրա քաշն ընդամենը 2.6 կիլոգրամ էր, բայց արդեն մի քանի ամիս անց նրա քաշը սկսեց կտրուկ ավելանալ։ 3 տարեկանում Լուն արդեն 60 կիլոգրամ էր կշռում։ Հետաքրքիրն այն է, որ երեխան չի դադարում ճչալ ու լալ, մինչև իրեն չկերակրեն։ Փոքրիկ գիրուկի ծնողները շոկի մեջ են և իրենց երեխային բժիշկների մոտ են տարել, որոնք, սակայն, չեն կարողացել բացատրել երեխայի անհագ ախորժակի պատճառները։

3. Ջուլիանո Ստրոե (Giuliano Stroe)

Ռումինացի Ջուլիանոն աշխարհի ամենաուժեղ երեխան է ճանաչվել 8 տարեկան հասակում։ 2009 թվականին նա հայտնվել է Գինեսի գրքում՝ գետնից հրում կատարելով՝ ոտքերն օդում։ Նրա հորը մեղադրում են որդուն չափից դուրս ծանրաբեռնելու մեջ, սակայն հայրն իր հերթին պնդում է, որ բացարձակապես չի ճնշում որդուն։ Հոր խոսքերով՝ Ջուլիանոն մարզվում է այնքան, որքան ինքն է դիմանում, ու ինչպես բոլոր երեխաները, սիրում է մուլտֆիլմեր, խաղեր և այլն։

4. Ռումաիսա Ռահման (Rumaisa Rahman)

Աշխարհում ամենափոքր երեխան ծնվել է 2004 թվականի սեպտեմբերի 19-ին ընդամենը 26 շաբաթ տևած հղիությունից հետո։ Աղջկա հասակն ընդամենը 24 սանտիմետր էր, ու նա կշռում էր 243 գրամ, ինչն ավելի քիչ է, քան մետաղյա տարայով Կոկա Կոլայի քաշը։ Նման վաղ ծննդաբերությունը պայմանավորված էր Ռումաիսայի մոր առողջության կտրուկ վատթարացմամբ. նրա մոտ արյան ճնշման տատանումներ էին սկսվել, ու նա ստիպված էր ծննդաբերել, որպեսզի հնարավոր լինի գոնե երեխային փրկել։ Աղջիկը միայնակ չէր ծնվել, այլ երկվորյակ քրոջ հետ, ով երկու անգամ ավելի խոշոր էր ու կշռում էր 570 գրամ։

5. Կարան Սինգհ (Karan Singh)

Կարանն իր հասակակիցների շրջանում ամենաբարձրահասակ երեխան է աշխարհում։ Նրա հասակը 130 սանտիմետր է, իսկ քաշը՝ 42 կիլոգրամ։ Եվ սա այն պարագայում, երբ երեխան 2 տարեկան է։ Ի դեպ, Կարանի մայրիկն էլ Ասիայի ամենաբարձրահասակ կինն է, իսկ այս երջանիկ ընտանիքն ապրում է Հնդկաստանում։

6. Ջերլի Լինգդո (Jerly Lyngdoh)


Այս հնդիկի տարիքը 27 տարեկան է, բայց նա ունի 2 տարեկան երեխայի հասունացման աստիճան. քաշը կազմում է 11 կիլոգրամ, իսկ հասակը՝ 84 սմ, ուստի համարվում է ամենատարեց երեխան աշխարհում։ Միակ չափորոշիչը, որով կարելի է որոշել նրա տարիքը, ատամներն են։ Բժիշկները համարում են, որ նա տառապում է խիստ հազվագյուտ «pan-hypopituitarism» հիվանդությամբ, որը պարզապես թույլ չի տալիս, որպեսզի մարդն աճի, իսկ բժշկությունն առայժմ անզոր է դրա դեմ։

7. Օսկար Րիգլի (Оscar Wrigley)


2 տարեկան հասակում Օսկարը ճանաչվեց մոլորակի ամենախելացի երեխա։ Հիմա նա արդեն 6 տարեկան է։ Նրա IQ-ն կազմում էր 160, և այդ ցուցանիշով նա հավասար էր Ալբերտ Էյնշտեյնին։ Նա շատ խելացի երեխա է ու ոչ միայն իր հասակակիցների համեմատ է գիտելիքների հսկայական պաշար կրում, այլև արդեն ընդունվել է մոլորակի ամենախելացի մարդկանց համար նախատեսված օքսֆորդյան «Մենսա» ակումբ։