7 խորհուրդ Պաբլո Պիկասսոյից կյանքը հետաքրքիր դարձնելու համար


14:28 , 6 մարտ, 2012

1. Որպեսզի որևէ բան անեք, պետք է նախ դրան հավատաք: Կարողանում է նա, ով գտնում է, որ կարող է, այլ ոչ թե նա, ով մտածում է, որ չի կարողանա: Սա անվիճելի օրենքը է:

 2. Ընդարձակե՛ք Ձեր սահմանները: Ես միշտ անում եմ այն, ինչը չեմ կարողանում: Միայն այդ ճանապարհով է հնարավոր որևէ բան սովորել:

 3. Մի՛ սպասեք ներշնչանքի կամ էլ հարմար պահի: Ներշնչանք գոյություն ունի, բայց այն պետք է գա աշխատանքի ժամին:

4. Գործե՛ք: Վաղվան հետաձգեք միայն այն, ինչը չեք ուզում ավարտել մինչև մահ:

5. Ճիշտ հարցեր տվեք: Մյուսները տեսնում են այն, ինչը կա, ապա հարցնում են` ինչո՞ւ: Ես տեսնում եմ այն, ինչը կարող էր լինել և հարցնում եմ` իսկ ինչո՞ւ ոչ:

6. Մի՛ դատեք և կտեսնեք թաքնված գեղեցկությունը: Եթե միայն հնար լիներ ազատվել ուղեղից և օգտագործել միայն աչքերը:

7. Դեռ այդքան էլ ուշ չէ: Պատանեկությունը տարիք չունի: