Ռ.Քոչարյանը չի մասնակցի, իսկ Տեր-Պետրոսյանը մասնակցելու դեպքում կհավաքի 10% ձայն. կանխատեսում եմ նախագահականի արդյունքները


22:51 , 23 հոկտեմբեր, 2012

Ուզում եմ կանխատեսել, թե ինչ է լինելու Հայաստանում 2013 թ. նախագահական ընտրություններին: Նախկին նախագահ Ռ.Քոչարյանը չի մասնակցի ընտրություններին: Նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ նույնպես չի մասնակցի, կամ կհավաքի մոտ 10% ձայն: Վ. Օսկանյանի նկատմամբ կկայացվի մեղադրական վճիռ, բայց հաշվի առնելով... բլա բլա բլյա պայմանականորեն չի կիրառվի, և նա կշարունակի պայքարը բոլոր ատյաններով: Սերժ Սարգսյանի գլխավոր մրցակիցը կլինի Գագիկ Ծառուկյանը: Սերժ Սարգսյանը կստանա մոտ 56%, պրն. Ծառուկյանը՝ մոտ 32 %, մնացած թեկնածուներից և ոչ մեկը չի հատի 3% սանդղակը: Պարոն Ծառուկյանը կշնորհավորի նորընտիր նախագահին, և Հայաստանը կանի ևս մեկ փոքր քայլ դեպի ժողովրդարություն և մի մեծ թռիչք դեպի նոր լեգիտիմ նախագահ: