Ինչպե՞ս կանխել կոկորդի ցավը


15:28 , 13 ապրիլ, 2015

Ինչպե՞ս կանխել կոկորդի ցավըLife.panorama.am-ը գրում է.

Կոկորդի ցավը մրսածության առաջին ախտանիշն է, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս պայքարել դրա դեմ՝ կանխելու մրսածության հետագա խորացումը:

Դա անելու համար մասնագետները հեշտ միջոց են առաջարկում՝ օրվա ընթացքում մի քանի անգամ աղաջրով ողողումներ անել:  Սա կօգնի ակտիվացնել կոկորդի լորձը, որը պայքարում է վիրուսների դեմ:

Անհրաժեշտ է մեկ բաժակ ջրի մեջ լցնել մեկ գդալ աղ: Եթե ջրի աղիությունը շատ տհաճ է, կարող եք այն մեղմելու համար ավելացնել մի փոքր մեղր: