Չես ուզում՝ գնան, բայց հասկանում ես, որ պետք է բաց թողնես


14:23 , 13 ապրիլ, 2015

Քիմի ու Քանյեի հայաստանյան այցը մեզ համար այնքան մեծ իրադարձություն էր, այնքան փոխեց ողջ երկրի անցուդարձը, որ այսօր, երբ կարդացի իրենց գնալու մասին, մտքիս միանգամից Մոսկվայի 1980-ի օլիմպիադայի արջը եկավ... Նույն ապրումներն էր երևի մարդկանց մոտ էն ժամանակ... Էն որ կայֆ էր! Լրիվ ուրիշ օրեր էին! Ողջ աշխարհի կենտրոնում ես, զգում ես քեզ աշխարհի կարևոր մի մաս... Չես ուզում՝ գնան, բայց հասկանում ես, որ պետք է բաց թողնես, ուրիշ կերպ չի կարող լինել... Դե ինչ, հուսանք, որ նման պահեր դեռ էլի կունենանք.... Իսկ առայժմ պետք է ասենք շնորհակալություն, Քիմ և Քանյե!! Մինչ նոր հանդիպում...