Որտե՞ղ է ապրում համացանցը


22:36 , 23 հոկտեմբեր, 2012

Google ընկերությունը գաղտնազերծել է իր տվյալների բազայի լուսանկարները: Հարյուրավոր սերվերներ 24 ժամ շարունակ միլիոնավոր մարդկանց համար մշակում են հարցումները, պահպանում են տեսահոլովակները, ապահովում էլեկտրոնային նամակների գործընթացը: Բացի այդ՝ այս ամենի հետևում մարքեթինքն է. ընկերությունը ներկայացնում է, թե ինչ ուշադրություն է դարձվում էներգախնայողությանն ու էներգաարդյունավետությանը, տվյալների ապահովությանն ու անվտանգությանը, աշխատողների պրոֆեսիոնալիզմին, կապի որակին և այլն: