19:41 , 23 հոկտեմբեր, 2012
Հոգնել եմ մարդկանց կեղծ ժպիտներից, հոգնել եմ ստից ու կեղծիքից:
Հոգնել եմ, էլ չեմ ուզում, չեմ ուզում պատահաբար ականատես լինել այնպիսի բաների, որոնք իմ մեջ սոսկում են առաջացնում, չեմ ուզում մարդկանց կեղծ բարեկամության տակ այլևս տեսնել խաբեբայություն:
Հոգնել եմ բոլորին կեղծ ժպտալուց, հոգնել են լուռ արտասվելուց, հոգնել եմ ամեն-ամեն բանից, ամեն քայլափոխի դեմքիս թռչող կեղծիքից, հոգնել եմ այս միօրինակությունից. . .
Հոգնել եմ կյանքի ոլորապտույտ ճանապարհին հանդիպող ստորություններից. . .
Ուզում եմ, որ բոլորրը հանդես գան իրենց կերպարով, լինեն այն, ինչ կան, այլ ոչ կեղծավոր ու ստոր խառանկիչների կերպարները թաքցնեն բարի ժպիտի տակ: