16:39 , 12 ապրիլ, 2015
Armenpress.am-ը գրում է.
ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ԱԳՆը արտգործնախարարություն է հրավիրել Վատիկանի դեսպանին՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունից հետո: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»ը, այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը: Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100րդ տարելիցին նվիրված պատարագի իր քարոզում Հռոմի Ֆանցիսկոս պապն արտասանեց «Ցեղասպանություն» բառը՝ Հայոց Մեծ եղեռնը համարելով 20րդ դարի առաջին ցեղասպանություն: Նա խոսեց նաեւ դրանից հետո տեղ գտած այլ ցեղասպանությունների մասին՝ հիշատակելով Ռուանդան: Հռոմի պապը ողջունեց պատարագին ներկա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիոսին։