100-ամյակը հերթական կլոր տարեթիվը չեղավ. ամբողջ աշխարհն է հիմա խոսում մեր մասին


15:55 , 12 ապրիլ, 2015

Ցեղասպանության 95-ամյակն էր, երբ նայելով պաստառին հորս հարցրեցի . «Պապ բա 100-ամյակին ի՞նչ կլինի». ասաց նույն պաստառը կլինի, ուղղակի վրան գրված 100-ամյակ... Բայց արի ու տես, որ ցեղասպանության 100-ամյակը հերթական կլոր տարեթիվը չեղավ։ Հարուրամյակը աշխարհին խոսել տվեց մեր խնդրի մասին։ Սկզբում Քարդաշյանների այցն էր Հայաստան, որի շնորհիվ Հայաստանը հայտնվեց միջազգային ամենահեղինակավոր պարբերականների գլխավոր նորություններում, հետո Հռոմի Պապը Հայաստանով վերցրեց ամբողջ միջազգային մամուլը։ Բոլորովին տարբեր ընթերցողներ։ Ռուբեն Վարդանյանը՝ իր «100 Կյանք» նախաձեռնությամբ, որը մանրակրկիտ մշակված մեծ մտավոր և կազմակերպչական աշխատանք էր։ Ու դեռ էլի կխոսեցնենք աշխարհին մեր մասին, երբ Հայաստան կգան «system of a down»-ի տղաները, CNN-ով ցեղասպանության մասին կխոսի Ջորջ Քլունին։ 100-ամյակը բացառիկ եղավ աշխարհին Ցեղասպանության մասին ծանուցելու մասով։ Մեր դեսպանների աշխատանքի շնորհիվ Քրիստոնեական աշխարհի ամենաբարձր պատիվներից մեկին՝ «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» կոչմանն արժանացավ Գրիգոր Նարեկացին, 1.5 միլիոն զոհեր դասվեցին սրբերի շարքին։ Սա անհատների հաղթանակ էր, ում շնորհիվ բարձրաձայնվեց ճշմարտությանը, չնայած թուրքերի ազդեցությանը համաշխարհային քաղաքականության մեջ։