Ապրիլի 12-ի աստղագուշակ


00:24 , 12 ապրիլ, 2015

Ապրիլի 12-ի աստղագուշակLife.panorama.am-ը գրում է.

Խոյ

Առավոտը կարող է անհանգիստ լինել: Համեմատաբար ավելի լավ կզգան շուտ հանդարտվող և շփման մեջ թեթև Խոյերը: Եթե նեղացկոտ եք, ցանկացած մանրուքից կարող եք գրգռվել: Ձգտե՛ք նախաճաշի սեղանի մոտ ոչ մեկի հետ չվիճել, այլապես ողջ օրը կարող եք փչացնել: Հնարավորինս քիչ շփվեք նրանց հետ, ովքեր ձեզ նյարդայնացնում և սադրում են: Իրադրությունը փոխել կհաջողվի միայն օրվա ավարտին: Եթե ձեզ ավելորդ բան եք թույլ տվել, ճիշտ կանեք ներողություն խնդրել:

Ցուլ

Օրվա ընթացքում ձեր էներգիան կնվազի, սակայն գործնական տրամադրությունը կպահպանվի, և ջանքերն արդյունավետ կլինեն: Օրը հաճելիորեն կայուն և կանխատեսելի կլինի: Հանգիստ ծրագրե՛ք օրը. ոչ ոք չի խանգարի շարունակել ձեր գործերը: Ընտրե՛ք աշխատանքի կամ հանգստի ձեզ համար ավանդական ձևեր. դրանք ձեզ ներքին առավելագույն հարմարավետություն կպարգևեն: Օրվա վերջում օգտակար կլինի հաջորդ օրվա համար ծրագրեր կազմել:

Երկվորյակ

Իրադրությունը չի տրամադրում զգացմունքների բուռն արտահայտման և բարձր անկեղծության: Ինչպիսի մտքեր էլ, որ ձեզ անհանգստացնեն, արտաքուստ անհողդողդ մնացե՛ք: Շատ Երկվորյակների, ընդհուպ մինչ երեկո, կանհանգստացնեն թաքնված վախերը և կասկածները: Կարող են մտահոգել անվտանգության, ֆինանսների հարցերը, ինչ-որ մեկի պահվածքի քողարկված շարժառիթները: Օրվա ավարտն ավելի հանգիստ կլինի, նորից կվերականգնեք կորսված հավասարակշռությունը: Եթե անհրաժեշտ է ինչ-որ մեկի հետ պայմանավորվել, մի՛ վախեցեք ուշ զանգ կատարել անհրաժեշտ մարդուն:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ է տրվում օրվա ողջ ընթացքում վերահսկել իրենց զգացմունքները: Եթե գտնվում եք անծանոթ կամ պոտենցիալ թշնամական իրադրության մեջ, ձեր ինքնատիրապետումից կարող է ուղղակիորեն կախված լինել ձեր անվտանգությունը: Մարդկանց հետ շփման ժամանակ խուսափե՛ք ավելորդ անկեղծությունից. այն այսօր կարող ի վնաս ձեզ մեկնաբանվել: Զուգընկերոջ հետ վեճի կամ նրա տարօրինակ վարքագծի դեպքում հարցաքննություններ մի՛ սկսեք և նրա կողմից նման սադրանքների մի՛ տրվեք:

Առյուծ

Ձեզ հետաքրքրող հարցերում պարզություն կմտնի գիշերվա մոտ: Ցերեկը մի՛ փորձեք դեպքերն արագացնել: Խնայե՛ք բանավոր և ֆիզիկական էներգիան: Ոչինչ մի՛ ապացուցեք նրանց, ովքեր չեն ցանկանում լսել ձեզ կամ ձեր մտքերն առաջին անգամից չեն ընկալում: Ժամանակավոր լռությունը կրկնակի օգտակար է այն Առյուծներին, ում գործունեությունը կապված է բանավոր խոսքի, ակտիվ արտասանության հետ:

Կույս

Կույսերն այս օրերին իրենց համար բավական օգտակար բաներ կգտնեն: Օրինակ` կարող եք շարունակել հետաքրքիր փորձերը ձեր սիրելի հոբբիի շրջանակներում: Եթե փորձը հաջողվի, հիշե՛ք այն և ամրապնդե՛ք ստացված արդյունքը: Բացառված չէ, որ այն ձեզ անհրաժեշտ լինի առօրյայում կամ ինչ-որ պատասխանատու գործի ժամանակ: Տհաճ վրիպակի դեպքում կհաջողվի արագ շտկել սխալը: Վերջերս հաստատված հարաբերություններում պահպանե՛ք ինքնատիրապետումը և խելամիտ հեռավորությունը:

Կշեռք

Կշեռքները լիակատար ազատության սպասելիքներ դեռ չեն կարող ունենալ: Անձնական ցանկությունների իրականացման արգելք կարող են հանդիսանալ տնային անհետաձգելի գործերը: Որոշ նրբություններով ստիպված կլինեք զբաղվել` հակառակ ձեր կամքին: Հնարավոր է անհանգստանաք ծնողների, բնակարանի անվտանգության համար: Սահմանափակվե՛ք նրանով, առանց ինչի չեք կարող: Նոր դժվար գործեր մի՛ սկսեք: Եթե մտերիմ անձնավորության հետ փոխըմբռնումը խախտվել է, մի՛ շտապեք կարգավորել հարաբերությունները, այլապես կարող եք հակառակ արդյունքը ստանալ:

Կարիճ

Օրը չի նպաստում սենտիմենտալությանը: Շատ երևույթների նկատմամբ ձեր վերաբերմունքը կմնա քննադատական և ոչ անհիմն: Լավագույն օրը չէ ուղևորությունների, այցելությունների և զբոսանքների համար: Չարժե խոսակցության մեջ լուրջ և ցավոտ թեմաներ շոշափել: Բոլոր Կարիճները կպահպանեն հավատարմությունը և զգայունությունը նրանց հանդեպ, ում իսկապես սիրում են: Եթե ձեր ուժերը բավականացնում են, օգնե՛ք նրանց, ովքեր հիվանդ են կամ դժվարին կացության մեջ են: Ձեր ծառայությունները մի՛ փաթաթեք նրանց, ովքեր ի վիճակի են գլուխ հանել` առանց ուրիշի օգնության:

 Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ է տրվում պահպանել չեզոք մարտավարությունը: Նույնիսկ փակուղում հայտնվելու դեպքում պահպանե՛ք արտաքին հանգստությունը և ներքին լավատեսությունը: Եթե ուժերը զրոյական են, և ոչ մի կերպ չի հաջողվում ինչ-որ արգելք հաղթահարել, իզուր մի՛ համառեք: Օրվա վերջում կհասկանաք, որ խնդիրներից շատերը մտացածին էին, իսկ ամենագլխավոր առաջադրանքները հեշտ և հանգիստ են լուծվում: Քնից առաջ կարելի է որոշել առաջիկա օրերի ձեր վարքագիծը: Ժամանակին ստեղծված ճիշտ կերպարը հավասարապես կօգնի և՛ գործանական և՛ անձնական փոխհարաբերությունների արդյունավետ զարգացմանը:

Այծեղջյուր

Այս օրերին, ինչպես և նախորդներին, Այծեղջյուրների համար շատ կարևոր է ինքնատիրապետումը: Եթե այդ պայմանը կատարվում է, օրը ձեզ վստահություն և լավ հանձնած քննության տպավորություն կպարգևի: Ձեր թերությունների և վատ սովորությունների համար քննադատե՛ք ինքներդ ձեզ: Դա ավելի լավ է, քան, եթե ձեզ սկսեն քննադատել ուրիշները: Արդար աշխատանք տարե՛ք սխալների վրա, նորից վերլուծե՛ք ձեր թույլ տեղերը և գտե՛ք խնդրի արմատը:

Ջրհոս

Սկսածը ձգտե՛ք հասցնել ավարտին: Միևնույն ժամանակ, մի՛ շտապեք և հիշե՛ք, որ ցանկացած գործ կենտրանացում է պահանջում: Եթե անհրաժեշտ է, հրաժարվե՛ք ընկերների և համակրանքի օբյեկտի հետ սերտ շփումից, բացը կլրացնեք մոտակա օրերին: Հավելյալ խնդիրներ կարող են առաջանալ այն Ջրհոսների մոտ, ովքեր հակված են ուրիշներին օգնել: Եթե ցանկանում եք ինչ-որ մեկին օգնել, գործե՛ք ընտրովի և հասցեով: Ցուցադրական բարեգործությամբ մի՛ զբաղվեք և իրոք օգնության կարիք ունեցողներին կարողացե՛ք տարբերել բացահայտ պորտաբույծներից:

Ձկներ

Ձկներին խորհուրդ է տրվում պահպանել հին կապերը` որպես հաղթաթուղթ: Միաժամանակ նաև մի՛ մոռացեք նկատել շրջապատի նոր մարդկանց: Ընդ որում` ղեկավարվեք ոչ թե զգացմունքներով, այլ ողջամտությամբ և հեռատեսությամբ: Հնարավոր է` կարիք ունեք մարդկանց, ում հետ կարող եք խոսել ձեր աշխատանքի, հաջողությունների և պարտությունների մասին, կամ ձեր ծառայություններից օգտվողների պակաս ունեք: Եթե գերադասում եք գիշերային կենսակերպը, գիշերը համացանցում եղե՛ք. բացառված չէ, որ կարևոր տեղեկություններ ստանաք: