23:55 , 11 ապրիլ, 2015
Tert.am-ը գրում է.
Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսությանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Կուբայի առաջնորդն ընդգծել է, որ երկխոսությունը պետք է հիմնված լինի շահերի փոխադարձ հարգանքի վրա: Նա նշել է նաև, որ այս անգամ Կուբան չի գաղութացվի:
Կաստրոն Օբամային առաջարկել է «աշխատել իրենց երկրների համագոյակցության ուղղությամբ՝ այս քաղաքակիրթ աշխարհում»:
Այսօր Պանամայում մեկնարկել է Ամերիկաների գագաթնաժողովը, որի ժամանակ Օբաման և Կաստրոն իրար ձեռք են սեղմել: Օբաման այս պահը պատմական էր անվանել և նշել, որ Կուբան կարևոր դեր ունի Ամերիկա աշխարհամասում: