Վաղը աշխարհահռչակ դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովը կժամանի Հայաստան


22:38 , 11 ապրիլ, 2015

611421in.am-ը գրում է.

Վաղը՝ ապրիլի 12-ին՝ ժամը 20.15, «Զվարթնոց» օդանավակայան է ժամանում աշխարհահռչակ դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովը։ Մաեստրոն Հայաստան է գալիս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում։

Սպիվակովը և նրա ղեկավարած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Երևանում կունենան 3 համերգ՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։