Ծանրամարտիկ Սմբատ Մարգարյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր


22:12 , 11 ապրիլ, 2015

Armenpress.am-ը գրում է.

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը ծանրափողին մոտեցավ Հայաստանի ներկայացուցիչ Սմբատ Մարգարյանը (56 կգ), ով դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Հայաստանի ներկայացուցիչ Սմբատ Մարգարյան փոկեց 113 կգ, իսկ հրում վարժությունում Մարգարյան բարձրացրեց 144 կգ և երկամարտի 257 կգ արդյունքով հայ ծանրամարտիկ դարձավ Եվրոպայի 2015 թվականի առաջնության փոխչեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ապրիլի 12-ին մեր մարզիներից ասպարեզ դուրս կգան Աննա Գովելյանը (53 կգ), Ռոստամ Կարապետյանը (69 կգ) և Վանիկ Ավետիսյանը (69 կգ): Ապրիլի 13-ին Հայաստանը ներկայացնող մարզիկներից միայն Իզաբելլա Յալյանը դուրս կգա մրցաբեմ, իսկ ապրիլի 14-ին, 16-ին և 18-ին իրենց կդրսևորեն հաջորդաբար Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ), Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Աղասի Աղասյանը (85 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ):