Ինչ որ մեկը կարող է Շիրակի թեմի առաջնորդին բացատրել, որ եկեղեցում կանգնած մարդուն (ու ընդհանրապես մարդուն) անասուն չի կարելի անվանել


21:22 , 11 ապրիլ, 2015

Իսկ ինչ որ մեկը կարա Շիրակի թեմի առաջնորդին բացատրի, որ եկեղեցու մեջը կանգնած մարդուն (ու ընդհանրապես մարդուն) անասուն չի կարելի ասել: 
Գյումրիում տեղի ունեցած վերջին հանրահավաքից հետո շատ ու շատ հարգեցի Շիրակի թեմի առաջնորևդին ու չեմ թաքցնում այն փաստը, որ ես իրեն հարգում եմ, իր կատարած վերջին հրաշալի գործի՝ "հոտին" վտանգից հետ պահելու համար՝ տուն գնալու հորդորի համար, բայց ինչա նշանակում, որ թեմի առաջնորդը եկել մարդկանց անասունա ասում ու կապ չունի, թե ինչ են արել: 
Էս գլխից ասեմ, ես էլ եմ համաձայն, որ եկեղեցու դուռը երբեք չի կարելի փակել, ուզումա թե բոլոր երկրների նախագահները մեջը մտնեն, համաձայն եմ, որ նա բարկացավ, բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, էն նույն փակողներն էլ, եկեղեցի մտնող ցանկացողների նման հավատացյալ ժողովուրդ են, որոնք իրենց գործն են անում ու դրա համ,ար հաստատ սխալ է տարբերություն դնել աշխատող ու էտ պահին չաշխատող հավատացյալների միջև և անասուն անվանել մյուս կողմից, այ դա սխալ է: 
Վերջում էլ ասեմ՝ թարս նստեք դուզ խոսանք, ավելի քան վստահ եմ, որ եկեղեցի մտնել ցանկացող մարդկանց 90 տոկոսը մի ամիս առաջ էլ սկի եկեղեցի մտել, ինչ մի որոշեցին եկեղեցում Կիմին տեսնեն, ինչ մի սաղ որոշեցի աղոթել, թե ժամ կար հատուկ աղոթելու՞՞՞ Ինչևէ բան չեմ ասում. աղոթողը, երբ ուզի կարա եկեղեցի գնա, բայց դե էն 3 րոպե, որ մոմ էր վառվում, կարելի է խնդրել բոլոր մեկ պահ սպասել... վերջը վերջո էտ նկարահանված մասը ողջ աշխարհը տեսնելու է: 
Եսիմ... կարելի էր 3 րոպե բացառություն անել, բայց դե,... 
Բայց մի բան հստակ է՝ ամոթ է, որ թեմի առաջնորդը աշխատանք կատարող ոստիկաններին (որոնք նույնպես մարդ են ու հավատացյալ) անասուն ասել: