21:09 , 11 ապրիլ, 2015
Tert.am-ը գրում է.
Իմունային համակարգը «պաշտպանիչ մեխանիզմ» է հանդիսանում օրգանիզմի համար, որն ունակ է ետ մղելու տարատեսակ վիրուսները, բակտերիաները և հիվանդությունները, որոնց բախվում ենք օր օրի:
Երբեմն օրգանիզմի պաշտպանությունը կորցնում է ամրությունը, և իմունային համակարգը թուլանում է և չի կատարում իր գործառույթները: Դա հաճախ տեղի է ունենում սխալ սննդակարգի, սթրեսի կամ այլ բացասական իրավիճակի պատճառով, որում կարող է գտնվել մարդը: Այս ամենը գրելով՝ steptohealth.ru-ն ներկայացրել է այն ազդանշանները, որոնք վկայում են իմունային համակարգի թուլացման մասին, և դրա դեմ պայքարելու միջոցները:
1. Հոգնածություն
Հոգնածությունը կարող է տարբեր հանգամանքներով պատճառված լինել, սակայն երբ այն շատ երկար է տևում, երբ առավոտյան անկողնուց վեր կենալով՝ հոգնածության զգացում եք ունենում, դա իմունիտետի թուլացման ազդանշան է:
2. Հաճախակի բորբոքումներ
Բորբոքումները ևս տարբեր են լինում՝ միզուղիների, ստամոքսի, հաճախակի փորլուծությունները և այտուցված կարմիր լնդերը… այս ամենը վկայում են, որ իմունային համակարգում խանգարումներ են տեղի ունեցել:
3. Մրսածություն, հարբուխ և անգինա
Եթե հաճախակի եք հիվանդանում, և մշտապես ցավում է կոկորդը, պետք է ավելի ուշադիր լինել:
4. Ալերգիկ ռեակցիաներ
Որոշ մարդիկ հաճախակի են ալերգիա ունենում, և նրանց ինքնազգացողության վրա կարող է ազդել ցանկացած բան շրջապատում` փոշին, հոտը, ծաղիկը: Դա ևս կարող է հուշել իմունիտետի թուլացման մասին:
5. Վերքերը երկար ժամանակ չեն լավանում:
Հավանական է, որ մաշկի վնասվածքը կամ սովորական վերքը չլավանան ամիսներով, դա իմունային համակարգի խանգարման նշան է:
Ինչպես կարելի ամրապնդել իմունային համակարգը.
1. Ուշադրություն դարձրեք սննդակարգին
Վերականգնողական բուժման ժամանակ սննդակարգում անպայման պետք է ներառել թարմ բանջարեղեն և մրգեր, սպիտակուցներ, չափավորել շաքարի, յուղերի և ոգելից խմիչքի քանակը:
2. Ավելի շատ քնեք
Իմունային համակարգի ամրապնդման համար շատ կարևոր է քունն առնելը, այսինքն՝ պետք է փորձել ապահովել խոր, վերականգնողական քունը: Դա շատ կարևոր է օրգանիզմի էներգիայի պաշարների և գործառույթների կատարման համար: