19:09 , 11 ապրիլ, 2015
Araratnews.am-ը գրում է.
Այսօր Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանում վայրէջք է կատարել Միջազգային Կարմիչ խաչի հումանիտար օգնությունը տեղափոխող ինքնաթիռը: Այս մասին տեղեկացնում է կառույցի պաշտոնական կայքը:
Կարմիր խաչի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ուղարկված բեռների մեջ կան նաև դեղեր, խմելու ջուր, էլեկտրագեներատորներ և վրաններ: Այն նախատեսված է շուրջ 3000 անձի համար:
Նշենք, որ այս շաբաթվա ընթացքում ավելի վաղ Եմենին 16 տոննա հումանիտար օգնություն էր տրամադրել նաև UNICEF-ը:
Բանախոսը հավելել է, որ իր ներկայացրած կառույցը ներկայումս չի քնարկոմ օգնության նոր խմբաքանակ տրամադրելու հնարավորությունը: