20:55 , 11 ապրիլ, 2015
Replik.am-ը գրում է.
Մոտակա ամիսների ընթացքում Կանադայի կառավարությունը Ուկրաինա կուղարկի իր զինվորականներին: Այս մասին հայտնում է CTV հեռուստաընկերությունը:
Աղբյուրի տեղեկություններով, կանադական ուժերը մասնակցություն չեն ունենալու ուժային օպերացիաներին:
Միևնույն ժամանակ նշվում է, որ կանադացիները ակտիվորեն համագործակցելու են իրենց ամերիկացի գործընկերների հետ, ովքեր արդեն գտնվում են տարածաշրջանում:
Հեռուստաընկերությունը նաև հայտնում է, որ Կանադայում իշխող Պահպանողական կուսակցությունը կարող է այս հարցը քննարկման առարկա դարձնել ամենամոտ օրերի ընթացքում: