18:20 , 11 ապրիլ, 2015
Araratnews.am-ը գրում է.
Սպիտակ տան մամլո ծառայությունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, փոխնախագահ Ջո Բայդենի և առաջին տիկնոջ՝ Միշել Օբամայի հարկային հայտարարագրերը:
2014-ին Օբամա ամուսինները վաստակել են 477 հազար դոլար: Ամուսնական զույգը վճարել է 93 հազար դոլար հարկ: Նաև նշվում է, որ զույգը եկամտի մոտ 14.8%-ը՝ 70712 դոլար, նվիրաբերել է բարեգործական 33 կազմակերպությունների:
ԱՄՆ նախագահի աշխատավարձը տարեկան շուրջ 400 000 դոլար է, իսկ ամսեկան՝ մոտ 33 000 դոլար: Իսկ ահա Բայդենների ընտանիքը նախորդ տարվա ընթացքում վաստակել է գրեթե 390 հազար դոլար, որից 90500 դոլարը նրանք վճարել են որպես հարկ: