Ահաբեկիչներն Իրաքում երեխաների և կանանց են մահապատժի ենթարկել


17:54 , 11 ապրիլ, 2015

Replik.am-ը գրում է.

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Իրաքի արևմուտքում գտնվող Անբար նահանգում 35 մարդու են մահապատժի ենթարկել: Այս մասին հայտնում է EFE գործակալությունը` հղում անելով տեղի ոստիկաններին:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել նահանգի կենտրոնի` Էր-Ռամադա քաղաքի մոտ: Ծայրահեղականների զոհ դարձել են ոստիկանության 18 աշխատակիցներ և նրանց ընտանիքները, այդ թվում նաև երեխաներ և կանայք: