Երկվորյակ քույրիկներից մեկը սպիտակամորթ է, մյուսը՝ սևամորթ (PHOTO)


20:25 , 11 ապրիլ, 2015

Բազում այլ երկվորյակների պես նրանք ևս միանման են հագնված, սակայն Քենդալն ու Բեյլին սովորական երկվորյակներ չեն։ Նրանք միլիոնից մեկն են։ Զույգ քույրիկներից մեկը սևամորթ է, մյուսը՝ սպիտակամորթ։ Փոքրիկներն այնքան տարբեր են, որ անգամ նրանց հայրիկն է խոստովանել, որ դժվար է հավատալ, որ աղջիկների միջև որևէ ազգակցական կապ կա։ Նրանց մայր Ռեբեկա Հորթոնն ասել է.

Miss Horton, 28, is white, while Mr Curtis, 24, is half Jamaican. Their twins skin contrast is possible because the girls are non-identical, though it is still highly unlikely

Երբ նրանք ծնվեցին, մենք ուշադիր նայում էինք նրանց երկուսին, ու մեր հավատը չէր գալիս։ Դա միաժամանակ թե՛ դուրեկան զգացողություն էր, թե՛ մեծ շոկ։ Մեկ բան հաստատ է. նրանց ընկերներն ու ընտանիքի անդամները նրանց զանազանելու խնդիր չեն ունենա։

The girls also have very different personalities, as well as different skin tones. Kedall (left) is very relaxed and likes to sleep a lot, but Baylee (right) cries a lot and demands lots of attention 

Փոքրիկների խիստ հակասական արտաքինը պայմանավորված է նրանց ծնողների ծագմամբ։ Նրանց հայր Կուրտիս Մարտինը Ջամայկայից է, իսկ նրանց մայրիկը սպիտակամորթ է։ Քանի որ նրանք միաբջիջ երկվորյակներ չեն, նրանք տարբեր գեներ են ժառանգել իրենց ծնողներից։ Բեյլին սպիտակամորթ փոքրիկն է, իսկ Քենդալը՝ սևամորթ։

The pair say that since having twins they have forgotten what it feels like to have a good nights sleep, but say they wouldnt have it any other way Անգամ այս տարիքից արդեն ակնհայտ է, որ երեխաների բնավորություններն էլ են մեծապես տարբերվում իրարից։ Քենդալը քնկոտ է ու հանգիստ բնավորություն ունի, իսկ նրա քույրիկն աղմկարար է ու սիրում է իր վրա ուշադրություն գրավել։ Այնուամենայնիվ, նրանք երկուսն էլ ուշադրության պակաս չունեն, քանի որ ոչ ոք անտարբեր չի անցնում այս յուրօրինակ երկվորյակների կողքով։

Աղջիկների ծնողները նաև մի հնգամյա  որդի ունեն, ում անունը Քոբի է։ Միանգամից երեք երեխա խնամելն այնքան ժամանակատար ու դժվար է, որ ամուսիններն անգամ գիշերը չեն կարողանում կարգին քնել, սակայն սրանք հաճելի հոգսեր են նրանց համար։   

Ռեբեկայի բժիշկն ասել է, որ ինչպես բոլոր երեխաները, այնպես էլ իր աղջիկները ժամանակի ընթացքում կարող են փոխվել, օրինակ՝ նրանց մաշկի կամ աչքերի գույնը կարող է ավելի մգանալ կամ բացվել։ Այս փոփոխությունների արդյունքում հնարավոր է, որ նրանք նմանվեն իրար կամ նրանց արտաքին կոնտրաստն էլ ավելի սրվի։