Հեմիլթոնը կրկնել է Շումախերի ու Սեննայի նվաճումը


17:18 , 11 ապրիլ, 2015

69bd0f0e-fb0d-3036-9b59-fc5e43999f50Araratnews.am-ը գրում է.

«Ֆորմուլա 1» դասի ավտոարշավների կրկնակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը, ով Չինաստանի գրան-պրիի որակավորման մրցույթում նվաճել է փոլ֊փոզիշն, 5-րդ անգամ կզբաղեցնի առաջին համարը Շանհայի ավտոդրոմում մեկնարկի ժամանակ:

Միևնույն մրցուղում 5 անգամ փոլ-փոզիշն նախկինում նվաճել էին միայն երեք մրցարշավորդ՝ աշխարհի եռակի չեմպիոն Աիրտոն Սեննան, աշխարհի հնգակի չեմպիոն Խուան մանուել Ֆանխիոն ու աշխարհի յոթաի չեմպիոն Միխայիլ Շումախերը:

Հեմիլթոնը իր լավագույն շրջանն անցել է 1 րոպե 35,782 վայրկյանում: Երկրորդ հորիզոնականում է հայտնվել նրա թիմակից Նիկո Ռոսբերգը, իսկ երրորդը «Ֆերարիի» պիլոտ Սեբաստյան Ֆետելն է: