Ռոզի Հանթինգթոն- ­Ուայթլին ներկայացնում է Լեդի­-վամպ ոճը


20:00 , 11 ապրիլ, 2015

Ladynews.am-ը գրում է.

27-ամյա բրիտանացի թոփ-մոդել և Ջեյսոն Սթեթհեմի ընկերուհի Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին մերկացել է Violet Grey հրատարակության ֆոտոշարքի համար:

Ամսագրի էջերին գայթակղիչ մանեկենուհին ներկայացել է բոլորովին մերկ` շեշտը դնելով իր հիասքանչ մուգ մարմնի և շուրթերի գոթական հյութեղ դիմահարդարման վրա: Ֆոտոշարքի հեղինակն է լուսանկրիչ Բեն Հասլեթը:

Ամսագրին տված հարցազրույցում Ռոզին պատմել է նյու ոճի իր առաջին նկարահամնան մասին. «Ես նոր էի սկսում մոդելի իմ կարիերան,-ասում է գեղեցկուհին:-Դա Լոնդոնում էր, բոլորովին այլ ժամանակներ էին: Հաճախ եմ մտածում, որ երբ երիտասարդ էի, ինձ շատ բաներ էի թույլ տալիս: Իմ սիրելի սուպերմոդլը Քեյթ Մոսն էր. հենց նա է մերկությունը մոդելային բիզնեսում հասցրել արվեստի մակարդակի: Կարծում եմ, որ «սեփական մաշկի մեջ», առանց հագուստի հարմարավետ զգալը ցանկացած ոճային կնոջ ամենագայթակղիչ որակն է»:

600x580

600x580

600x580

600x580

600x580