Սուրբ կրակն իջել է Երուսաղեմ (տեսանյութ)


16:39 , 11 ապրիլ, 2015
Tert.am-ը գրում է.
Երուսաղեմում Տիրոջ գերեզմանի վանքում հազարավոր հավատացյալներ ամբողջ աշխարհից ականատես են եղել Սրբագործ կրակի իջնելուն, գրում է Корреспондент-ը։
 
Հրաշքին սպասելիս կողք կողքի են եղել տարբեր կրոնական ուղղությունների ներկայացուցիչներ, սակայն առաջինը կրակը ստացել է ուղղափառ Երուսաղեմի պատրիարքարանը։

Տաճարում բոլոր լույսերն անջատվել են։ Ուխտագնացներն ամբողջ աշխարհից լարված լռությամբ հետևել են Պատրիարքին, ով ծնկաչոք աղոթել է Տիրոջ գերեզմանի առաջ՝ Սուրբ կրակը ստանալու համար։ Կրակի իջեցումը վկայում է աղթոքները լսելու մասին։

Երուսաղեմի պատրիարք Ֆեոֆիլ 3-րդը Սուրբ կրակը փոխանցել է վանքում հավաքվածներին։