16:20 , 11 ապրիլ, 2015
Լife.panorama.am-ը գրում է.
Արգենտինայում դատավորը հայտնի երգիչ Ջասթին Բիբիերին ձերբակալելու թույլտվություն է տվել՝ նշելով, որ երգիչը չի արձագանքել ծանուցագրերին, որոնք կապված էին 2013թ․-ին նրա թիկնապահների կողմից լուսանկարչի վրա հարձակվելու գործին։
Դատավոր Ալբերտո Խուլիո Բանոսը կայացրել է Բիբիերի և նրա 2 թիկնապահների «անհապաղ կալանքի» որոշում։
Բիբիերը մեղադրվում է նրանում, որ իր թիկնապահներին հրահանգել է հարձակվել լուսանկարիչ Դիեգո Պեսոսայի վրա՝ Բուենոս Այրեսի գիշերային ակումբի մոտ։ Բիբիերը երբեք չի վերադարձել Արգենտինա՝ միջադեպի հետ կապված հարցերին պատասխանելու համար։
Արգենտինական օրենքներով Բիբիերին սպառնում է 1-ից 6 ամիս բանտարկություն։