Մանրամասներ՝ ապրիլի 23-ին «SOAD» ռոք խմբի համերգի մասին


16:14 , 11 ապրիլ, 2015

Մանրամասներ՝ ապրիլի 23-ին «SOAD» ռոք խմբի համերգի մասինYerkir.am-ը գրում է.

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինությունը հաղորդագրություն է տարածել: Ըստ այդմ, 2015 թվականի ապրիլի 23-ի երեկոյան՝ ժամը 20:00-ին, Երևան քաղաքի Հանարապետության հրապարակում տեղի կունենա ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար մշտապես պայքարող «SOAD» ռոք խմբի համերգը, որն անցնում է «Wake up the souls» («Արթնացրեք հոգիները») խորագրով:

 «Մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է միայն Շահումյան հրապարակի կողմից` Վազգեն Սարգսյան փողոցով` անվտանգության գոտիներն անցնելուց հետո: Մուտքն անվճար է, բայց սահմանափակ է մասնակիցների ընդհանուր թվով»,-ասված է հաղոդագրության մեջ: