16:02 , 11 ապրիլ, 2015
Tert.am-ը գրում է.
Աբերդինից Սամբուրգ չվերթ կատարող Loganair ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն ընկել է ձնաբքի մեջ և դրան հարվածել է կայծակը, գրում է gazeta.ru-ն: Ինքնաթիռում եղել է 30 ուղևոր և անձնակազմի երեք անդամ:
Ինքնաթիռը սկսել է դանդաղ իջնել, իսկ այնուհետև սկսել է ընկնել 48 մետր/վայրկյան արագությամբ: Այդ ընթացքում օդաչուները փորձել են փրկել իրավիճակը, բայց միացած ավտոպիլոտը թույլ չի տվել բարձրություն հավաքել:
Այն պահին, երբ ծով ընկնելու մնացել է 7 վայրկյան, օդաչուներին հաջողվել է հավասարեցնել և բարձրացնել ինքնաթիռը:
Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Աբերդինում, ուղևորներից ոչ ոք չի տուժել, սակայն շատերը եղել են շոկային վիճակում:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերին, բայց տեղի ունեցածի մասին զեկույցը հրապարակվել է շաբաթ օրը: