Տիբեթում միանձնուհին այրել է իրեն՝ հանուն Դալայ-լամայի այցի


15:48 , 11 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

Տիբեթում միանձնուհին ինքնահրկիզվել է՝ ի նշան շրջանում չինական կառավարման դեմ բողոքի։ Միջադեպը տեղի է ունեցել Սիչուան նահանգում՝ վանքի մոտ, գրում է Обозреватель-ը։

Միանձնուհին հայտարարել է, որ պահանջում է չինական իշխանություններից թույլ տալ շրջան մուտք գործել Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ-լամային։

Վերջին մի քանի տարվա ընթացքում հարյուրավոր տիբեթցի վանականներ ինքնահրկիզվել են՝ բողոքելով տիբեթցիների հանդեպ ճնշումների դեմ։