Կապիտոլիումում Սերժ Սարգսյանին 1834 թվականի փորագրություն են նվիրել (լուսանկարներ)


15:35 , 11 ապրիլ, 2015

Կապիտոլիումում Սերժ Սարգսյանին 1834 թվականի փորագրություն են նվիրել (լուսանկարներ)Panorama.am-ը գրում է.

Իտալական մամուլը լայնորեն լուսաբանում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցն այդ երկիր: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին հանրապետության ղեկավարը հանդիպում էր ունեցել Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոյի հետ: «Il Quotidiano del Lazio» («Լացիոյի օրաթերթ») պարբերականն անդրադարձել է այս այցին, և տեղեկացրել, որ հանդիպումը կայացել է քաղաքապետի աշխատասենյակում, որտեղից տեսարան է բացվում Հռոմի ֆորումի վրա: 

Պարբերականն անդրադարձել է Սերժ Սարգսյանի Իտալիա կատարած այցելությանը՝ նշելով, որ այն առնչվում է Օսմանյան կայսրությունում իարկանացված Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Իտալիայում նախատեսված միջոցառումներին: 
Թերթը տեղեկացնում է, որ Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որի հետևանքով միլիոնավոր մարդիկ են զոհվել: 
«Հարկ է հիշել, որ հայերն աշխարհում առաջինն էին, որ քրիստոնեությունն ընդունեցին որպես պետական կրոն»,- գրել է պարբերականն ու հայերին անվանել «Արարատի մարդիկ»՝ նշելով, որ Աստվածաշունչը ջրհեղեղից հետո Արարատի վրա է մարդկությանը նոր կյանք տալիս:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ